ԱՄՆ
Միացյալ Նահանգներ ուղևորվելուց առաջ Հայաստանի քաղաքացիները նախ պետք է ստանան մուտքի արտոնագիր: Արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն և անցնել հարցազրույց: Կախված այցի տեսակից տրամադրվում են ոչ ներգաղթային և ներգաղթային արտոնագրեր, որոնք իրենց հերթին ունեն ենթատեսակներ (տուրիստական, գործնական, այցելություն հարազատներին կամ ընկերներին, ուսումնական, ընտանիքի վերամիավորում, Գրին քարտ և այլն):
"Եվրոտուր" ընկերությունը արդեն 12 տարի իրակացնում է ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրվող արտոնագրերի համար դիմումների փաստաթղթերի փաթեթների ձևակերպում, հարցաթերթիկների լրացում, հարցազրույցի հերթագրում և այդ ոլորտում կուտակել է մեծ փորձ:
Կախված վիզայի տեսակից և այցի նպատակից մեր ընկերության փորձառու մասնագետները իրականացնում են մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն:
Վիզային ռեժիմի փոխհամաձայնություն Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև առ 12 դեկտեմբեր, 2014 թ․
2015թ. հունվարի 1-ից Միացյալ Նահանգները կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի Հանրապետության հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով: Նաև, մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M, կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:
Այս համաձայնությունների արդյունքում կավելանան փոխադարձ այցելությունները, ներդրումները, բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչը երկուստեք շահավետ կլինի երկու երկրների տնտեսավարողների, այդ թվում նաև զբոսաշրջության համար: Վիզաների վավերականության երկար ժամկետը կդյուրացնի ուսանողների ու փոխանակման ծրագրերի մասնակիցների հայրենի երկիր այցելելու հնարավորությունները՝ տոների ու արձակուրդների ընթացքում:
ԱՄՆ մուտքի ոչ-ներգաղթային արտոնագրի համար դիմելու կարգը
ՔԱՅԼ 1. Պատրաստեք մուտքի արտոնագրի լուսանկար
Լուսանկարի համար սահմանված պահանջները (դիտել այստեղ)
Լուսանկարը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին. 1) լինի 5x5 սմ չափսի, 2) լուսանկարվողը պետք է նայի ուղիղ լուսանկարչական ապարատին, ականջները լինեն բաց, գլուխը պետք է զբաղեցնի լուսանկարի ողջ տարածքի 50 տոկոսը, 3) ֆոնը լինի սպիտակ, դիմորդի դեմքը պետք է լինի հստակ պատկերված: Գլխադիրներ կամ գլխարկներ լուսանկարում թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դա պայմանավորված է դիմորդի կրոնական հավատալիքներով:Արևային ակնոցների և դեմքը ծածկող այլ տարրերի առկայությունն անընդունելի է, եթե այդպիսի տարրերը չեն օգտագործվում բժշկական նկատառումներով (օրինակ`ակնակապը):
ՔԱՅԼ 2. հարցաթերթիկների լրացում
Յուրաքանչյուր դիմող (ներառյալ երեխաները) պետք է լրացնի մուտքի արտոնագրի դիմումի DS-160 ձևը առցանց/օնլայն/ եղանակով` ներբեռնելով նաև լուսանկարը և հարցազրույցի օրը պետք է իր հետ բերի այդ դիմումի լրացման հաստատումը (confirmation page). Այն հյուպատոսական բաժին ուղարկելու անհրաժեշտություն չկա:Ձեռագրով լրացված հարցաթերթիկներ չեն ընդունվում:
Հարցաթերթիկի լրացման համար անհրաժեշտ
հիմնական փաստաթղթեր
Անձնագիր, 5x5 սմ չափսի 1 լուսանկար, ԱՄՆ-ում բնակության հասցե և հեռախոսահամար կամ հյուրանոցի տվյալներ, աշխատավայրի տվյալներ, ամուսնու/կնոջ անձնագիր: Տղամարդկանց համար. աշխատանքային գրքույկ, զին. գրքույկ, ատեստատ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության դիպլոմ-վկայական:
ՔԱՅԼ 3. հարցազրույցի նշանակում
Ոչ-ներգաղթային արտոնագրի համար դիմող յուրաքանչյուր ոք (ներառյալ երեխաները) պետք է վճարի արտոնագրի համար նախատեսված անհրաժեշտ գումարը «ԱրդՇինԲանկի» որևէ մասնաճյուղում կամ առցանց/օնլայն տարբերակով:
Գումարը վերադարձման ենթակա չէ: Հիշեք, որ վճարման կատարումը հաստատող ստացականն ուժի մեջ է միայն մեկ տարի: Գումարը վճարելուց հետո մեկ տարվա ընթացքում Դուք կարող եք հարցազրույցի օր նշանակել: Միայն այն դիմորդները կարող են հերթագրվել հարցազրույցի համար, ովքեր վճարել են արտոնագրի համար նախատեսված անհրաժեշտ գումարը:
Գումարը «ԱրդՇինԲանկի» որևէ մասնաճյուղում վճարելուց և համապատասխան դիմումի ձևը լրացնելուց հետո յուրաքանչյուր դիմող պետք է առցանց/օնլայն/ եղանակով հերթագրվի հյուպատոսական պաշտոնյայի հետ հարցազրույցն անցնելու օրը:
ՔԱՅԼ 4. հարցազրույց: Ներկայացեք հարցազրույցի լիովին պատրաստված վիճակում լրացուցիչ փաստաղթերով: Ձեզ հետ ունեցեք անհրաժեշտ փաստաթղթեր` հարցերին փաստերով պատասխանելու, ինչպես նաև Ձեր ֆինանսական, սոցիալական, ընտանեկան դրությունը, մեկնելու պատճառը և նպատակը լիովին ապացուցելու համար:
ԱՄՆ դեսպանատունը չունի կոնկրետ փաստաթղթերի ցանկ ի տարբերություն Շենգեն երկրների դեսպանատների, սակայն կան փաստաթղթեր,որոնք պարտադիր է ունենալ հարցազրույի ներկայանալիս: Դրանք են.
-աշխատավայրից տեղեկանք` աշխատավարձի և պաշտոնի նշումով, ցանկալի է ունենալ բանկային հաշվի վերաբերյալ տեղեկանք
- ուսանողների համար` ուսման վայրից տեղեկանք
- թոշակառուների համար` թոշակի գրքույկ
- բնակարանի, տան, ավտոտնակի, հողամասի սեփականության վկայականը, ինչպես նաև մեքենայի տեխնիկական անձնագիրը
- ընտանիքին առնչվող փաստաթղթերից` ամուսնության/ամուսնալուծության վկայական, երեխաների ծննդյան վկայականները և անձնագրերը
- նախկին արտոնագրերի մասին ապացույց (հին անձնագիրը կամ արտոնագրերի պատճենները)
- ԱՄՆ-ից ուղարված հրավեր (առկայության դեպքում)
Հարցազրույցի համար դեսպանատուն ներկայանալիս Ձեզ կընդունեն և կուղեկցեն դեպի հյուպատոսական բաժին: Այնտեղ մատնահետքեր կհանձնեք, ապա կարճ ժամանակ անց կհրավիրվեք հարցազրույցի: Այս գործընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ
Հարցազրույցի օրը ներկայացեք նշանակված ժամից ոչ շուտ, քան կես ժամ: Դրանից շուտ Ձեզ չեն ընդունի: Դեսպանության տարածքում չեք կարող ունենալ բջջային հեռախոս, լուսանկարչական սարքավորումներ, փեյջեր կամ այլ էլեկտրոնային սարքավորումներ: Դիմողից կարող է պահանջվել մինչև երկու ժամ ամբողջ գործընթացի համար:Հարցազրույցի համար հյուպատոսական բաժին կարող է մուտք գործել միայն դիմողը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմողն անչափահաս է (18 տարին չլրացած) և նրան ուղեկցում է ծնողներից մեկը, կամ հոգաբարձուն, կամ էլ հաշմանդամ է, որն օգնության կարիք է զգում: Ազգականները, ընկերները, գործատուները, փաստաբաններն ու այլոք (այդ թվում նաև ԱՄՆ քաղաքացիները) չեն կարող ներկա գտնվել հարցազրույցին: Հարցազրույցներն անցկացվում են անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով:
Բազմակի մուտքի արտոնագրերը տրվում են հարցազրույցն իրականացնող հյուպատոսական բաժնի աշխատակցի հայեցողությամբ` դիմորդի ճանապարհորդական պատմության անհրաժեշտությունից ելնելով:
Անձնագրերը կարող եք ստանալ հարցազրույցից 2-5 աշխատանքային օր հետո, Ամիրյան 27 հասցեում գտնվող ՅՈՒՄԱԿՍ ընկերության գրասենյակից, որը DHL ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում:
ԱՄՆ մուտքի արտոնագրի տեսակները
|
||
Արտոնագրի տեսակը |
Արտոնագիր ընտանիքի անդամի համար |
Նկարագրությունը |
A |
|
Դիվանագետ, |
B1 |
|
Հյուր [գործնական այց] |
B2 |
|
Հյուր [զբոսաշրջություն] |
C1 |
|
Տրանզիտ ուղևոր |
D |
|
Անձնակազմի անդամ [նավի, ինքնաթիռի...] |
E1 |
|
Առևտրային համաձայնագրով աշխատող (1) |
E2 |
|
Առևտրային համաձայնագրով ներդնող (1) |
F1 |
F2 |
Ուսումնական ծրագորվ մեկնող |
G |
|
Միջազգային կազմակերպության աշխատակից |
H-1B |
H4 |
Աշխատանքի թույլտվություն [ժամանակավոր] |
I |
|
Օտարերյա լրագրող |
J1 |
J2 |
Ուսանող, գիտնական կամ դասավանդող, ով մեկնում է որակավորումը բարձրացնելու, փորձի փոխանակման, հետազոտությունը շարունակելու կամ բարձրագույն ուսումանկան հաստատությունից վկայական ստանալու նպատակով: Մնալու ժամկետը չպետք է գերազանցի 18 ամիսը: Ընտանիքի անդամները կարող են աշխատել, բայց պետք է Ներգաղթային ծառայության կողմից թույլտվություն ստանան (INS): |
K1 |
K2 |
K1 - ԱՄՆ քաղաքացու հարսնացուի/փեսացուի համար |
L-1 |
L-2 |
ԱՄՆ տեղափոխված ընկերության աշխատակից |
M |
|
Ուսումնարանի կամ քոլեջի ուսանող |
N |
|
Հատուկ կարգավիճակ ունեցող իմիգրանտների ծնողներ |
O |
|
Գիտության, արվեստի, կրթության, բիզնեսի կամ սպորտի ոլորտներում արտակարգ ունակություններ ցուցաբերած օտարերկրացիներ |
P1 |
P2 |
Հայտնի արվեստագետներ, դերասաններ կամ մարզիկներ, ովքեր գալիս են միջազգային կամ հատուկ մշակութային միջոցառումների մասնակցելու |
Q |
|
Միջազգային մշակութային այնպիսի ծրագրերի մասնակիցներ, որոնցում մասնակցությունը գիտելիքներ է փոխանցում կամ ստեղծում է աշխատատեղեր և մասնակցի երկրի վերաբերյալ պատմական կամ մշակութային ինֆորմացիայի փոխանակում է ենթադրում |
R |
|
Եկեղեցու սպասավորներ |
NATO |
|
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ և աշխատողներ |
|
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն.
Հասցե` Ամերիկյան պողոտա 1, Երևան
Հեռ.: (010) 494686
Е-mail: consyerevan@state.gov
Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել «Եվրոտուր» ընկերության գրասենյակ
Հասցե` | ՀՀ. Ք. Երևան Զաքյան 6 |
Հեռախոս` |
(+374 10) 58 87 86 |
Էլ. փոստ` | eurotouram@yahoo.com |
Skype: | eurotoura |